ԻԻՀ առաջնորդն իրանական նոր տարին անվանել է «ներքին արտադրության տարի»
(last modified Thu, 21 Mar 2019 05:18:58 GMT )
Մարտ 21, 2019 08:48 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդն իրանական նոր տարին անվանել է «ներքին արտադրության տարի»

Իրանական 1398թ տարեմուտի կապակցությամբ հղած ուղերձում, ԻԻՀ առաջնորդ Այաթալլահ Խամենեին, շնորհավորելով շիաների իներորդ իմամ իմամ Ալիի ծննդյան և Նոռուզի կապակցությամբ, Իրանի ժողովրդին մաղթել է բարգավաճման, բարեկեցության և նյութական ու հոգևոր նվաճումների տարի: Նա իրանական նոր տարին անվանել է «ներքին արտադրության տարի»:

Անդրադառնալով անցնող տարվան, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ 1397թ մարտահրավերներով լի տարի էր: Նա հավելել է. «Անցնող տարում, թշնամիներն Իրանի դեմ բազմաթիվ սադրանքներ նյութեցին, սակայն Իրանի ժողովորդն իր հաստատակամությամբ ու երիտասարդության աջակցությամբ, չեզոքացրեց այդ սադրանքները»:

Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների նկատմամբ Իրանի ժողովրդի դիմադրությանն ասել է. «Քաղաքական դաշտում այս դիմադրությունը Բահմանի 22-ի քայլարշավն էր և տարվա ընթացքում ժողովրդի դիմակայությունը սադրանքներին: Իսկ տնտեսական դաշտում դիմակայությունը դրսևորվեց «գիտատեխնիկական առաջադիմությանն ուղղված նախաձեռնություններով», «գիտահեն ընկերությունների աճով», «ներքին արտադրության զարգացմամբ, այդ թվում՝ երկրի հարավում նոր գազադաշտերի բաացումը և Բանդար Աբբասի նավթազտարանի շահագործումը»: Իրանի ժողովուրդը կարողացավ կանգնել թշնամու առաջ, նրան ցույց տալով իր ուժն ու հզորությունը, բարձր պահելով սեփական հեղինակությունն ինչպես նաև հեղափոխության ու իսլամական համակարգի հեղինակությունը և պատիվը:     

Իր ամանօրյա ուղերձում, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ երկրի կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ տնտեսական խնդիրը: Անդրադառնալով վերջին ամիսներին ժողովրդի համար առաջ եկած կենցաղային դժվարություններին, նա նշել է. «Այդ խնդրների մի մասն առաջացել են տնտեսական ոլորտում վատ կառավարման արդյունքում և անպայման պետք է լուծվեն: Այս ուղղությամբ մշակվել են համապատասխան ծրագրեր, որոնք կիրագործվեն ընթացքիկ տարում և մարդիկ անպայման կզգան դրանց արդյունքը»:

Նշելով, որ Իրանի ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց և իրագործեց իրանական 1397թ կարգաոսը, որն էր՝. «աջակցություն ներքին արտադրանքին» և ականատես եղավ դրա դրական արդյունքներին, ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Այս տարվա համար ընտրվել է արտադրությունը, քանի որ եթե արտադրությունը զարգանա, կլուծվեն կենցաղային խնդիրները, կավելանա թշնամիներին  դիմակայելու երկրի կարողությունը, արտադրության զարգացումը կնպաստի ազգային արժույթի արժևորմանը: Հետևաբար, ես այս տարին հռչակել եմ «արդյունաբերության տարի»»:

Այաթոլլահ Խամենեին, կոչ է արել զարգացնել ներքին արտադրությունը և հույս է հայտնել, որ տարվա ընթացքում այս ուղղությամբ տարված ջանքերի շնորհիվ, տնտեսական խնդիրը կբռնի իր լուծման ճանապարհը:

Խաղաղություն մաղթելով ԻԻՀ հիմնադիր Իմամ խոմեյնու և նահատակների հոգիներին և իր ողջույնները հղելով մարգարե իմամ Զամանին, Այաթոլլահ Խամենեին նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Իրանի մեծ ժողովրդին և բոլոր այն ազգերին որ նշում են Նոռուզը և Աստծուց նրանց համար հայցել բարօրություն և բարգավաճում:

 

 

Պիտակ