Մարտ 24, 2019 18:32 Asia/Tehran
  • Իրանի մարդու իրավունքների շտաբ.«ԱՄՆ-ի ու Իսրայելի դիվանագետները պետք է հետ կանգնեն միակողմանի քաղաքականությունից»

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբը անօրինական ու անհարգելի է որակել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հակաիրանական բանաձևը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Ժնևում կայացած նիստում մեկ տարով երկարաձգել է Իրանում մարդու իրավունքների հատուկ զեկուցողի առաքելության ժամկետը: Հիշյալ բանաձևի վավերացման առաջարկը ներկայացվել էր Շվեդիայի կողմից:

Իրանի մարդու իրավունքների շտաբը հայտարարել է, որ Իրանում մարդու իրավունքների հատուկ զեկուցողի նշանակումը բացահայտ անարգանք է և անօրինական: 

Իրտանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբը հավելել է.«Բանաձևի վավերացումը ոչ թե մարդու իրավունքների հարցով մտահոգության, այլ այն նախագծողների սադրանքի, խտրականության և բռության պարտադրման արդունքն է»:

Դատապարտելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի այս քայլն Իրանի դատական իշխանության բանաձևում նշված է.«Այս բանաձևը առաջարկող արևմտյան պետությունները չպետք է մոռանան, որ չեն կարող այս կարգի մեղադրանքներով արատավորել այս մեծ երկրին ու ժողովրդին»:

Պիտակ