Ռոհանին ընդգծել է Իսլամական հեղափոխության գերագույն Առաջնորդի պահանջների իրականացման անհրաժեշտությունը երկրի արտադրության զարգացման գործում
(last modified Sat, 30 Mar 2019 11:53:39 GMT )
Մարտ 30, 2019 16:23 Asia/Tehran
  • Ռոհանին ընդգծել է Իսլամական հեղափոխության գերագույն Առաջնորդի պահանջների իրականացման անհրաժեշտությունը երկրի արտադրության զարգացման գործում

ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանի կառավարության բոլոր օրկանները պետք է դերակատարություն ունենան արտադրության գործում և փորձեն զարգացնել երկրի տնտեսությունը:

Իրանի արտգործնախարարի, սոցիալական հարցերի, առողջապահության, ճանապարհաշինության և իսլամական առաջնորդման և մշակույթի նախարարների հետ ունեցած նիստի ընթացքում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավելել է,  որ հաշվի առնելով Նոռուզի կապակցությամբ, Իրանի ժողովրդին հղած ուղերձում  Այաթոլլահ Խամենեին, իրանական նոր տարին անվանել է «ներքին արտադրության տարի» հետևաբար Իրանի կառավարությունը պետք է փորձի զարկ տակ երկրի արտադրության մակարդակի բարձրացմանը:

Ռոհանին նաեւ ներկայացրել է այս տարվա ծրագրերի բարելավման համար նախարարությունների ուղեքարտեզը:

Իրանական 1398թ տարեմուտի կապակցությամբ հղած ուղերձում, ԻԻՀ առաջնորդ Այաթալլահ Խամենեին, իրանական նոր տարին անվանել է «ներքին արտադրության տարի»:

ԱՄՆ-ը մեծ ջանքեր է գործադրել Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու համար, այս դաժան պատժամիջոցներն ազդել են ժողովրդի կյանքի եւ ապրուստի վրա:

Պիտակ