Մայիս 19, 2019 18:54 Asia/Tehran
  • Իրանը պահանջել է բազմակողմանի համագործակցություն ծավալել ահաբեկչության ֆինանսավորման դեմ

Իրանի արտգործնախարարության ահաբեկչության ու ծայրահեղության դեմ պայքարի վարչության տնօրենն ասել է.«Թեհրանը պահանջում է ընդլայնել բազմակողմանի տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունը ահաբեկչության ֆինանսավորման դեմ»:

Ահաբեկչության և դրա ֆինանսավորման դեմ պայքարի թեմայով Տաջիկստանի մայրաքաղաք՝ Դուշանբեում կայացած տարածաշրջանային ու միջազգային համագումարում, Հոսեյն Մալաքին ասել է.« ԱՄՆ-ի շրջափակումները բացասաբար են ազդել թմրաբիզնեսի դեմ պայքարի ոլորտում տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունների գործընթացի վրա և Վաշինգտոնը պատասխանատու է այդ խափանարարության աղետալի արդյունքների համար»:

Իրանի արտգործնախարարության ահաբեկչության ու ծայրահեղության դեմ պայքարի վարչության տնօրենը հիշեցման կարգով ասել է.«Ահաբեկչության դեմ ցանկացած պայքար և այդ երևույթի ֆինանսական աղբյուրների ոչնչացումը պետք է համապատասխան լինի միջազգային իրավունքներին ու ՄԱԿ-ի հռչակագրին:

Անդրադառնալով թմրաբիզնեսի դեմ պայքարի ոլորտում Իրանի վճարած նյութական ու բարոյական ծախսերին, այդ թվում չորս հազար նահատակներ ու 12 հազար վիրավորներ ընծայելուն, Իրանի արտգործնախարարության ահաբեկչության ու ծայրահեղության դեմ պայքարի վարչության տնօրենն ասել է.«ՄԱԿ-ի թմրաբիզնեսի դեմ պայքարի գրասենյակի զեկույցների համաձայն, ափիոնի հայտնաբերման ու առգրավման 76 տոկոսը և հերոինի 30 տոկոսը տեղի է ունեցել Իրանի կողմից»:

Պիտակ