Մայիս 24, 2019 08:58 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ի պատժամիջոցները խաթարում են համաշխարհային  կարգը

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները խաթարում են համաշխարհային կարգը:

Հինգշաբթի օրը, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ ժամանելիս, լրագրողների հետ ճեպազրույցում, Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ շատ կարևոր է հարևանների հետ քննարկել տարածաշրջանի իրավիճակը: Նա հավելել է. «Եթե ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ չպայքարենք, համաշխարհային հանրությունը կկանգնի խնդիրների առջև»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի ուՉինաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, Զարիֆը հավելել է. «Եթե համաշխարհային հանրությունը թույլ տա, որ այս քայլերը շարունակվեն, համաշխարհային հարաբերոթյունների համակարգը կհայտնվի մի անձի ձեռքում, որը չի հարգում որևէ օրենք»:

Նրա խոսքերով. «Այդ իսկ պատճառով, Իրանի հարևանները և մյուս երկրները պետք է դիմակայեն ԱՄՆ-ի պատժամիջոցներին՝ համաշխարհային անվտանգությունը և իրենց սեփական շահերը պաշտպանելու համար»:

Իրանի ԱԳ նախարարը նշել է. «Տարածաշրջանը գտնվում է դժվար իրավիճակում և կատարվել են վտանգավոր քայլեր, ինչի մասին հարկավոր է քննարկումներ անցկացնել հարևանների հետ»:

 

Պիտակ