Մայիս 24, 2019 17:04 Asia/Tehran
  • Զարիֆն ու Օմրան խանը հանդիպման ընթացքում կարևորել են Իրան-Պակիստան համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը

Իրանի ԱԳ նախարարն ու Պակիստանի վարչապետը կաևորել են տարբեր ոլորտներում Իրան-Պակիստան համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, ով պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում, ուրբաթ օրը Պակիստանի վարչապետ Օմրան խանի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Երկկողմ համագործակցությունների ընդլայնումը, մասնավորապես՝ Իրանի Չաբահար ու Պակիստանի Գուվադատ նավահանգիստների միջև կապի ստեղծումը և դրանց բոլոր տարողությունների օգտագործումն անհրաժեշտ է»:

Անդրադառնալով անցյալ ապրիլին Իրան կատարած իր այցին, Պակիստանի վարչապետ Օմրան խանը ցանկությունէ հայտնել խորացնել Թեհրանի հետ հարաբերությունները և ընդգծել սահմանային համագործակցությունների ու նաև իսլամական երկրների միջև խաղաղության պահպանման ու համագործակցության անհրաժեշտությունը:

Պիտակ