Հունիս 03, 2019 07:59 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրան-ԱՄՆ բանակցությունը հնարավոր չէ

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունները քիչ հավանական են:

ABC News-ին տված հարցազրույցում, Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «ԱՄՆ-ի հետ բանակցություններն իրականում Իրանի վրա ճնշման գործադրման շարունակությունն են»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն են, որոնց հիմնական թիրախն Իրանի ժողդովուրդն է, քանի որ չնայած սնունդն ու դեղորայքն ազատված են պատժամիջոցներից, սակայն դրանց հետ կապված ֆինանսական գործաքները ենթարկվում են պատժամիջոցների:

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Եթե ԱՄՆ նախագահի նպատակը սովորական իրանցիների վրա ճնշում գործադրելն է, ապա նա իր նպատակին հասել է: Սակայն ժողովրդի վրա ճնշում գործադրելով, Թրամփը չի կարող հասնել իր քաղաքական նպատակներին»:

ԱՄՆ-ն աննախադեպ տնտեսական ճնշում է գործադրում Իրանի վրա, որպեսզի Թեհրանին ստիպի նստել բանակցության սեղանի շուրջ: Սակայն Իրանը հայտարարել է, որ ճնշման պայմաններում չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ:

 

Պիտակ