Հունիս 10, 2019 08:45 Asia/Tehran
  • Զարիֆ.ԻԻՀ չունի ԱՄՆ-ի կարիքը

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Իրանի դեմ ուղղված տնտեսական ահաբեկչությունը: Նա հավելել է. «Իրանը ոչ միայն չունի ԱՄՆ-ի կարիքն այլև անգամ չի ձգտում այդ երկրի հետ որևէ հարաբերություն ունենալ»:

Խոսելով Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության  և արտաքին քաղաքականության կոմիտեում կիրրակի օրվա իր ելույթի մասին, Զարիֆը հավելել է. «Կարիք չկա, որ ԱՄՆ-ն ինչ որ բան անի: Այդ երկիրը պարզապես չպետք է խառնվի այլ երկրների հետ Իրանի հարաբերություններին»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ «դարի գործարք» նախագիծը բխում է ԱՄՆ-ի ձախողած քաղաքականությունից: Նա հավելել է. «ԱՄՆ-ի քաղաքականությունն առավելագույն ճնշման քաղաքականություն է և ԱՄՆ պաշտոնյաների կողմից Իրանի հետ բանակցելու վերաբերհյալ հայտարարույթյունները կեղծ են»:

Նշելով, որ Գերմանիայի ԱԳ նախարարն այցելելու է Իրան՝ ՀԳՀԾ-ի գործադրումը շարունակելու և համաձայնագրում երեք եվրոպական երկրների դերի վերաբերյալ քննարկումների նպատակով, Զարիֆը հավելել է. «Իրանը մինչ այժմ գործել է  ըստ ՀԳՀԾ-ի: Եվ Թեհրանի վերջին քայլերը նույնպես արվել են համաձայնության շրջանակներում»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ կարևորում է հարևանների հետ իր հարաբերությունները»:

 

Պիտակ