Հունիս 29, 2019 08:33 Asia/Tehran
  •  Իրան. Instax-ի գործարքներն իրականացվել են

ԻԻՀ նախագահի քաղաքական հարցերով տեղակալը դրական է գնահատել Վիեննայում կայացած համատեղ հանձնաժողովի նիստը և հայտարարել է, որ առաջիկա օրերին Իրանի հետ ֆինանսական գործարքների Instax մեխանիզմը գործադրվելու է:

Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում, Սեյեդ Աբբաս Էրաղչին նշել է, որ չնայած եվրոպական երեք երկրները քայլեր են արել Instax-ի գործադրման ուղղությամբ, սակայն այդ քայլերը դեռևս հեռու են Իրանի ցանկություններից:

Էրաղչին հավելել է. «Եվրոպական մի շարք երկրներ ցանկություն են հայտնել որպես բաժնետերեր, միանալ Instax-ին: Այս մեխանիզմը բաց է բոլոր երկրների համար և նրանք կարող են այս մեխանիզմի միջոցով ֆինասնական գործարքներ կնքել Իրանի հետ»:

Նշելով, որ եվրոպական երկրները պետք է լրջորեն քննարկեն Իրանի նավթի վաճառքի հարցը, Էրաղչին հավելել է. «Արաքի ռեակտորի հարցում նույնպես արձանագրվել է առաջընթաց և բոլոր անդամներն ընդգծել են, որ ռեակտորի կառուցումը պետք է ավարտվի սահմանված ժամկետներում»:

 

Պիտակ