Հունիս 30, 2019 12:21 Asia/Tehran
  • Գիտության արտադրության տեսակետից Իրանն առաջին  տեղն է զբաղեցնում Միջին Արևելքում

SCImago տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն, գիտական արտադրանքների տեսակետից, 2018թ. Իրանն առաջին տեղն է զբաղեցրել Արևմտյան Ասիայի երկրների միջև:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Սայմագո»-ի տվյալներով, 2018թ. իրանցի գիտնականնրը 60268 գիտական հոդված են հրապարակել, որոնցից 54915-ին կարելի է հղում կատարել:

Թուրքիան 15 հազար հոդված պակաս ունենալով, այդ տեսանկյունից երկրորդ տեղն է զբաղեցրել:

Աշխարհի 155 երկրների շարքում, գիտական արտադրանքների առումով, Իրանը 16-րդ տեղում է կանգնած: ԱՄՆ-ը, Չինաստանն ու Բրիտանիան, գիտական արտադրանքների տեսակետից առաջին, երկրորդ և երրորդ տեղերն իրենց են հատկացրել:

SCImago համալսարանների ու գիիտահետազոտական կենտրոնների տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի առումով առաջատար կենտրոններից է համարվում: 

Պիտակ