Հուլիս 07, 2019 18:30 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանն իրեն իրավունք է վերապահում դիմակայել ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանը»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Թեհրանը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում օրինական քայլեր ձեռնարկելու և ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության դիմաց իր շահերը պաշտպանելու իրավունք է վերապահում իրեն»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրը թուիթերյան իր էջում անդրադառնալով ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորւթյունների մի մասի կատարումը դադարեցնելու Իրանի երկրորդ քայլի մեկնարկին, հստակեցրել է.«Իրանի իսլամական հանրապետությունը ՀԳՀԾ-ի 36-րդ կետի համաձայն իր երկրորդ քայլն է   կատարում»:

Զարիֆն ընդգծել է.«Այս բոլոր քայլերը հնարավոր է վերականգնել միայն այն դեպքում,երբ եվրոպական երեք երկրներ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան հավատարիմ մնան իրենց պարտավորություններին»:

Զարիֆի խոսքով՝ միջուկային գործարքը կնքած երեք եվրոպական երկրները ոչ մի պատրվակ չունեն խուսափելու ՀԳՀԾ-ն պահպանելու և ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելու ամուր քաղաքական դիրքորոշում կիրառելուց: 

Պիտակ