Օգոստոս 02, 2019 09:53 Asia/Tehran
  •  ԻԻՀ ԱԳՆ. Զարիֆի նկատմամբ պատժամիջոցի կիրառոմը վկայում է ԱՄՆ կառավարության հուսահատության մասին

ԻԻՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է. «ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցը բացահայտում են տրամաբանության վրա հիմնված Իրանի դիվանագիտության նկատմամբ ունեցած այս երկրի կառավարության վախը»:

Նախարարությունը նշել է. «Իրանի ԱԳ նախարարի նկատմամբ սահմանված պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ երկրի ազգային շահերը պաշտպանելու և ահաբեկչության դեմ պայքարում նախարարության և անձամբ նախարար Զարիֆի գործունեության վրա»:

Այն բանից հետո, երբ ԻԻՀ ԱԳ նախարարը Նյու Յորք կատարած այցելության ընթացքում մեծ թվով հարցազրուցյներ տվեց ամերիկյան լրատվամիջոցներին, ԱՄՆ  Գանձապետական դեպարտամենտը Զարիֆի անունը ներառել է պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում:

 

 

Պիտակ