Օգոստոս 18, 2019 18:05 Asia/Tehran
  • Զարիֆ.«Օտարները հեռանալու են տարածաշրջանից»

Քուվեյթի գահաժառանգի հետ հանդիպման ժամանակ, կարևորելով տարածաշրջանի երկրների համագործակցության անհրաժեշտությունը, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանն ու Քուվեյթը մնալու են այս տարածաշրջանում, իսկ օտարները՝ գնալու են»:

Կիրակի օրը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Քուվեյթում այդ երկրի գահաժառանգ  Նովաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի հետ հանդիպման ժամանակ առողջություն մաղթելով Քուվեյթի Էմիր  Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին, նշել է, որ նա տարածաշրջանի հեղինակավոր առաջնորդներից է:

Զարիֆն Իրանի ու Քուվեյթի հարաբերությունները բարեկամական է բնութագրել և հանդես է եկել երկու երկրների հարաբերությունների խորացման կոչով:

Քուվեյթի գահաժառանգ  Նովաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը, ողջունելով Զաիրֆի այցն այդ երկիր, տարածաշրջանի անվտանգությունն ամեն բանից կարևոր է համարել, հավելելով.«Քուվեյթը պատրաստ է համագործակցության ու երկխոսության, քանի որ համոզված է, որ դա նպաստելու է տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը»:

Պիտակ