Հեղափոխության առաջնորդը համաձայնություն է տվել մի շարք բանտարկյալների ներում շնորհելու կամ ազատազրկման ժամկետը կրճատելու առաջարկին
(last modified Mon, 19 Aug 2019 06:53:39 GMT )
Օգոստոս 19, 2019 11:23 Asia/Tehran
  • Հեղափոխության առաջնորդը համաձայնություն է տվել մի շարք բանտարկյալների ներում շնորհելու կամ ազատազրկման ժամկետը կրճատելու առաջարկին

Ղուրբան և Ղադիր Խոմ տոների կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին համաձայնություն է տվել 1070 բանտարկյալների պատժի ժամկետը կրճատելու կամ ազատելու առաջարկին:

Իրանի դատական իշխանության ղեկավար, հոջաթօլէսլամ Սեյեդ Էբրահիմ Ռեիսին, Ղուրբան և Ղադիր Խոմ տոների նախօրեին առաջնորդին հղած նամակում, առաջարկել էր համաներում կամ պատժի ժամկետի կրճատում կիրառել 1070 բանտարկյալների նկատմամբ: Առաջարկը հաստատվել է Այաթոլլահ Խամենեիի կողմից և Սահմանադրության 110-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայյն, գործադրման կհանձնվի:

Օգոստոսի 20-ին Իրանում նշվում է մուսուլմանների ամենամեծ տոներից մեկը՝ Ղադիր Խոմ տոնը: Ղադիր Խոմը Մեքքայի ու Մեդինայի միջև ընկած տարածքի անվանումն է, որտեղ իսլամի մարգարե Մոհամմադն իմամ Ալիին հռչակեց շիա մուսուլմանների առաջին իմամ:

 

Պիտակ