Սեպտեմբեր 15, 2019 18:47 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ի քաղաքականությունները ձախողել են

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի առաջարկած լուծումների ընդունումը վերջ կդնի Եմենի աղետին»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան էջում խոսքն ուղղելով ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին, նշել է.«Առավելագույն ճնշման քաղաքականության ձախողմամբ, Վաշինգտոնը դիմել է առավելագույն խաբեության քաղաքականության»:

Իրանի ԱԳ նախարարը հստակեցրել է.«Միացյալ Նահանգները և նրա  դաշնակիցները, ենթադրելով, որ սպառազինական գերակայությունը կհանգեցնի ռազմական հաղթանակի, այժմ Եմենում հայտնվել են անելանելի վիճակում»:

Զարիֆն ասել է.«Իրանին մեղավոր ճանաչելը վերջ չի դնի Եմենի աղետին, իսկ պատերազմին վերջ դնելու և բանակցություններ սկսելու կապակցությամբ Իրանի առաջարկության ընդունումը կարող է վերջ դնել այդ աղետին»:

ԱՄՆ պետքարտուղարն օրերս արձագանքելով Եմենի ժողովրդական ուժերի կողմից Արաբիայի նավթի վերամշակման գործարանների վրա իրականացված հարձակմանը, հայտարարել է.«Արաբիայի դիրքերի վրա հարձակումներում, Թեհրանն աջակցում է եմենցիներին»:

Պիտակ