Սեպտեմբեր 24, 2019 07:22 Asia/Tehran
  • Զարրիֆ. Առանց ՀԳՀԾ-ին հավատարմության, որևէ նոր պայմանագրի ստորագրումն անհնար է

Երկուշաբթի օրը, ի պատասխան երկխոսության ու նոր համաձայնագիր մշակելու Եվրոպայի առաջարկին, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ առանց ՀԳՀԾ-ին հավատարմության, որևէ նոր պայմանագրի ստորագրումն անհնար է:

Զարիֆը թուիթերյան գրառման մեջ նշել է, որ 2018թ մայիսից հետո պարզ դարձավ, որ եվրոպական երկրները չեն կարող կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց  պարտավորություններն առանց ԱՄՆ-ի թույլտվության: Նա հավելել է, որ այս խնդրի լուծման համար հանհրաժեշտ է դրսևորել հավաքական կամք՝ անկախ ճանապարհով գնալու համար, չկրկնել ԱՄՆ-ի անհեթեթ պահանջները և հրաժարվել ՀԳՀԾ-ն մերժելուց:

Երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ, Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան իրենց հովանավորությունն են հայտնել ՀԳՀԾ-ին և Իրանին կոչ են արել վերադառնալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին:

Եվրոպական եռյակը հայտարարել է. «Ժամանակն է, որպեսզի Իրանն ընդունի իր հրթիռային ծրագրի և միրջուկային գործունեության շուրջ երկարաժամկետ բանակցությունների անցկացման առաջարկը»:

2018թ մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո, Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան հայտարարեցին, որ կշարունակեն հավատարիմ մնալ համաձայնագրին: Սակայն այդ երկրները ոչ միայն չեն կատարաել իրենց պարտավորությունները, այլև միանալով ԱՄՆ-ին, Իրանին կոչ են անում նոր բանակցություններ սկսել իր միջուկային գործունեության ու հրթիռային ծրագրի շուրջ:

Ի պատասխան Եվրոպայի անգործությանն, Իրանը մինչ այժմ երեք փուլով կրճատել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների գործադրումը:

 

 

Պիտակ