Հոկտեմբեր 13, 2019 11:08 Asia/Tehran
  • Լարիջանի.«Ամերիկացիները վտանգել են միջազգային հարաբերությունները»

Նշելով, որ ամերիկացիները վտանգել են միջազգային հարաբերությունները, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը կարևորել է տարբեր երկրների պաշտոնատարների հետ բանակցելը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, միջխորհրդարանական միջազգային միության նիստին մասնակցելու նպատակով, Բելգրադ ուղևորվելուց առաջ, Ալի Լարիջանին ասել է.«Այս նիստը առիթ է խորհրդարանների նախագահների հետ տարբեր հարցերի, այդ թվում տարածաշրջանային ու միջազգային խնդիրների և երկկողմ համագործակցության շուրջ բանակցելու համար»:

Անդրադառնալով Իրան-Սերբիա հարաբերություններին, Լարիջանին ասել է.«Բարեկամ պետություն Սերբիայի հետ համագործակցությունը միշտ ցանկալի է եղել Թեհրանի համար»:

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը կիրակի օրը մեկնել է Բելգրադ՝ Համաշխարհային միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով:

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, վեհաժողովում Ալի Լարիջանին կներկայացնի Իրանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Աշխարհի տարբեր եկրների խորհրդարանների 14 պատվիրակություններ մասնակցում են   վեհաժողովին, որոնց թվում են 70 խորհրդարանի նախագահներ, 40 փոխնախագահներ և 700 պատգամավորներ:

Պիտակ