Մարտ 26, 2020 17:28 Asia/Tehran
  • Լարիջանի.«Կորոնավիրուսի վերահսկման հարցում Իրանն առաջ է անցել աշխարհի շատ երկրներից»

Իրանի խորհրդարանի նախագահն ասել է. «Կորոնավիրուսի վերահսկման հարցում Իրանը աշխարհի շատ երկրներից առաջ է անցել»:

Հինգշաբթի օրը, Թեհրանում ԻՀՊԿ-ի կենսաբանական պաշտպանության զորավարժության բացման արարողության ընթացքում ունեցած ելույթում, նշելով, որ կորոնավիրուսը չափազանց արագ է տարածվում, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է. «ԱՄՆ-ն ու եվրոպական կարևոր երկրները, չնայած արդիական արդյունաբերության ու գիտական առաջադիմություններին, կորոնավիրուսին ղիմակայելու հարցում մեծ դժվարությունների առջև են հայտնվել»:

Անդրադառնալով կորոնավիրուսին դիմակայելու հարցում Իրանի քայլերին Լարիջանին հստակեցրել է. «Իրանի առողջապահության նախարարությունը և նախարարության ենթակա այլ կառույցները, կորոնավիրուսի դեմ պայքարում շատ երկրներից առաջ են անցել»:

Իրանում Զինված ուժերի օգնությամբ կառավարության կանխարգելիչ և բուժական միջոցառումներին զուգահեռ, ժողովրդի տարբեր խավերի համագործակցությամբ, իրականացվում են կորոնավիրուսի վաղ հայտնաբերման, վարակակիրների հետ շփման մեջ եղած անձանց հայտնաբերելու և հիվանդներին  կարանտինի մեջ պահելու աշխատանքներ։

Պիտակ