Փետրվար 16, 2020 18:05 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահին

Դամասկոսում կայացել է Իրանի խորհրդարանի նախագահի ու Սիրիայի նախագահի հանդիպումը:

Լարիջանին և Սիրիայի նախագահ Բաշար  Ասադը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները և Սիրիայի հյուսիս-արևմուտքում Դիմադրության առանցքի արձանագրած հաղթանակները:

Լարիջանին և Ասադը նաև շեշտել են Սիրիայում արտասահմանյան աջակցությամբ գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու և դրանց այդ երկրից դուրս անելու ուղղությամբ տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը:

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը կիրակի օրը ժամանել է Դամասկոս ՝ հանդիպելու Սիրիայի պաշտոնյաների հետ:

Պիտակ