Մարտ 21, 2020 11:21 Asia/Tehran
  • Լարիջանին տարածաշրջանի երկրների խորհրդարանների ղեկավարներին շնորհավորել է Նոռուզի կապակցությամբ

ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, տարածաշրջանի երկրների խորհրդարանի ղեկավարներին շնորհավորել է Նոռուզի կապակցությամբ

Ուրբաթ օրը, Աֆղանստանի, Թուրքիայի, Տաջիկստանի, Իրաքի, Ադրբեջանի Հանրապետության, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Պակիստանի խորհրդարանների ղեկավարներին հղած առանձին ուղերձներում, Լարիջանին վերջիններիս շնորհավորել է Նոռուզի կապակցությամբ:

Ուղերձներում ասված է. «Իսլամական խորհրդարանը ողջունում է ցանկացած խորհրդարանական համագործակցություն, հատկապես հարևանների հետ, որը  հիմնված է փոխադարձ հարգանքի և իրականացվում է տնտեսական, քաղաքական և մշակութային բազմազանության, անվտանգության, առաջընթացի, բարգավաճման և զարգացման ապահովման նպատակով:»

Իրանի խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ այս տարին բոլոր ազգերի համար կլինի առաջադիմությունների ու արդարության տարի:

Նոռուզն իրանական արմատներով տոն է, որը նշում է  ամբողջ աշխարհում ավելի քան 300 միլիոն մարդ:

Պիտակ