Հոկտեմբեր 14, 2019 09:19 Asia/Tehran
  • Լարիջանի. Սիրիայի հարցը ռազմական լուծում չունի

Ալժիրի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԻԻՀ-ը Սիրիայում ու Եմենում պատերազմների մեկնարկից առաջ եկխոսության առաջարկ էր ներկայացրել, հավելելով. «Սիրիայի հարցը չի լուծվի ռազմական ճանապարհով»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կիրակի օրը Բելգրադում կայացած Համշխարհային միջխորհդարանական միության 141-րդ համաժողովի շրջանակներում, Ալի Լարիջանին հանդիպել է Ալժիրի խոհրդարանի նախագահ Աուլեյման Շինինի հետ:

Հանդիպման ժամանակ, Լարիջանին նշել է, որ Իրանն ու Ալժիրն ունեն ջերմ հարաբերություններ: Նա հավելել է. «Ալժիրի ժողովուրդը քաջ ժողովուրդ է և այդ երկրի ներքին խնդիրները շուտով կլուծվեն»:

Քաթարի խորհրդարանի նախագահ Ահմադ ալ-Մահմուդի հետ հանդիպման ժամանակ, Լարիջանին  ընդգծել է, որ Իրանի ու Կատարի միջև առևտրային համագործակցության ոլորտում դրական քայլեր են արվել: Նա հավելել է, որ երկու երկրների միջև  համագործակցությունն անհրաժեշտ է ընդլայնել:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանի հակամարտությունների ու ճգնաժամերի լուծումը տեսնում է երկխոսության մեջ և ոչ թե ռազմական միջամտոթյունների: Նա հավելել է. «Այնպես, ինչպես ռազմական միջամտությունը Սիրիայում արդյունք չի տվել, այլ երկրներում նույնպես արդյունք չի ունենա»:

Ալի Լարիջանին կիրակի օրը մեկնել է Բելգրադ՝ մասնակցելու Համշխարհային միջխորհդարանական միության 141-րդ համաժողովին: Միությանն անդամակցում են 178 երկրների խորհրդարաններ և 12 տարածաշրջանային խորհրդարանական միություններ:

 

 

 

Պիտակ