Նոյեմբեր 13, 2019 16:42 Asia/Tehran
  • Զարիֆ.«Եթե ՀԳՀԾ-ի շրջանակում տնտեսական խոստումներն իրականություն չդառնան, բոլորը տուժելու են»

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունների կատարման հարցում արևմտյան երկրների թերացումներին ու խոստմնազանցությանը, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Եթե ՀԳՀԾ-ի շրջանակում տնտեսական խոստումներն իրականություն չդառնան, բոլորը տուժելու են»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ղազախստանի Նուրսոլթան քաղաքում Աստանայի ակումբում կայացած միջուկային զենքերի չտարածման և զինաթափման թեմայով համաժողովում պաշտպանելով ՀԳՀԾ-ի շրջանակում պարտավորությունները կրճատելու Իրանի քայլերը, հավելել է.«Եթե տնտեսության նորմալացման վերաբերյալ իրականություն դառնա այն ինչ ՀԳՀԾ-ի շրջանակում խոստացվել է Իրանին, Թեհրանը պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրի լիակատար կատարմանը»: 

Զարիֆը հստակեցրել է.«Եթե Իրանի հետ տնտեսական նորմալացման վերաբերյալ խոստումը չիրականացվի, Թեհրանը կշարունակի պարտավորությունների կրճատման ճանապարհը»:

Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Իրանը չի ձգտում միջուկային զենքի արտադրմանը, սակայն երբեք թույլ չի տա ոտնահարել իր իրավունքները:

Պիտակ