Դեկտեմբեր 05, 2019 17:37 Asia/Tehran
  • Էրաղչի. Հորմուզի նախաձեռնությունն ուղղված է տարածաշրջանում լարվածության նվազեցմանը

Հինգշաբթի օրը, Քուվեյթի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալեդ Ջարոլլահի հետ հանդիպման ընթացքում, Սեյեդ Աբբաս Էրաղչին ընդգծել է տարածաշրջանային երկրների հետ կապերի զարգացման և ամրապնդման Իրանի վճռակամությունը:

Իրանի փոխարտգործնախարարն ասել է, որ Իրանը պարտրաստ է համագործակցել տարածաշրջանի երկրների հետ անվտանգությունն ապահովելու համար և երկխոսությունը համարում է միակ լուծումն այդ համագործակցությանը հասնելու և խնդիրները հաղթահարելու համար:

Ներկայացնելով Իրանի նախագահի կողմից ՄԱԿ-ի ԳԱ-ում ներկայացված Հորմուզի անվտանգության առաջարկի սկզբունքներն Էրաղչին նշել է. «Նախաձեռնությունը լավ շրջանակ է ստեղծում տարածաշրջանային երկրների համար՝ խաղաղության և կայունության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցության  հաստատման համար»: 

Նա ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ տարածաշրջանի բոլոր երկրների հետ համագործակցության մեխանիզմներ մշակելու հարցում: 

Էրաղչին բարձր է գնահատել Քուվեյթի Էմիրի ջանքերը՝ տարածաշրջանում երկխոսության ամրապնդման համար և նշել է.«Երկխոսությունը տարածաշրջանի խնդիրների միակ լուծումն է»:

Պիտակ