Դեկտեմբեր 24, 2019 18:21 Asia/Tehran
  •    Իրանի խորհրդարանի նախագահը քրիստոնյա երկրների խորհրդարանների նախագահներին շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի կապակցությամբ

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի և Ամանորի  կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել քրիստոնյա երկրների խորհրդարանների նախագահներին: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ուղերձում ասված է.«Հիսուս Քրիստոսի մշտապես ավետած նպատակների ներքո խաղաղությունը, արդարությունն ու առաջադիմությունը իրականություն կդառնան աստվածային կրոնների հետևորդների գործակցության ու երկխոսության միջոցով»:

Լարիջանին հավելել է.«Իրանի իսլամական խորհրդարանը խաղաղության ու  աստվածային վեհ արժեքների  ամրապնդման նպատակով պատրաստ է ցանկացած խորհրդարանական  համագործակցության»:

Կաթոլիկ աշխարհը դեկտեմբերի 25-ին նշում է Սուրբ Ծնունդը: Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին:

Պիտակ