Իրանի ԱԳՆ խոսնակը ցավակցություն է հայտնել Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/iran-i114993-Իրանի_ԱԳՆ_խոսնակը_ցավակցություն_է_հայտնել_Ղազախստանի_կառավարությանն_ու_ժողովրդին
Ուրբաթ օրն Իրանի արտգործնախարարության խոսնակը ցավակցություն է հայտնել Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին՝ այդ երկրի ուղևորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
(last modified 2025-09-30T15:14:30+00:00 )
Դեկտեմբեր 27, 2019 12:17 Asia/Tehran

Ուրբաթ օրն Իրանի արտգործնախարարության խոսնակը ցավակցություն է հայտնել Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին՝ այդ երկրի ուղևորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ:

Սեյեդ Աբբաս Մուսավին ցավակցություէն հայտնել զոհերի հարազատներին և ապաքինում՝ վիրավորներին:

Այսօր առավոտյան, Ղազախստանում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռ: Ինքնաթիռում եղել է 95 ուղևոր:

«Bake Air» ընկերության 2100 չվերթը սպասարկող և Ալմաթի քաղաքից Նուրսուլթան թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ժամը 7:55-ին,:

Ըստ հաղորդագրության, ինքնաթիռը, վայրէջքի թույլտվություն ստանալու համար դիմելուց րոպեներ անց, անհետացել է ռադարների էկրանից:

Այս պահի դրությամբ, հաղորդվել է առնվազն 15 զոհի և 60 վիրավորների մասին: Որոշ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է: