Հունվար 02, 2020 16:07 Asia/Tehran
  • Իրանի բանակի գլխավոր հրամանատար. Բանակը կպատասխանի թշնամու ցանկացած սխալ քայլին

ԻԻՀ բանակի հրամանատարն ասել է. «Բանակի ցամաքային, օդային և ծովային ուժերը պատրաստ վիճակում են, և եթե թշնամին աննշան սխալ թույլ տա, ապա նրանք խիստ կդիմակայեն թշնամու ցանկացած քայլին»:

Գեներալ Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին այսօր Շիրազում ասել է, որ այսօր կայացած զորավարժության ընթացքում օգտագործված բոլոր զենքերն ու սարքավորումները ցույց են տալիս, որ Իրանի բանակը ապավինում է իր ներքին հնարավորություններին:

Գեներալ Մոսավին հստակեցրել է, որ Իրանի բանակը և ժողովուրդը ամբողջ ուժով կդիակայի թշնամիների սպառնալիքներին:

Ավելի վաղ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է, որ պաշտպանական և հարձակողական կարողությունների բարձրացումը  Իրանի Իսլամական Հանրապետության անվիճելի իրավունքն է:

Անդրադառնալով աշխարհի գերտերությունների հակամարդկային ոճրագործություններին Այաթոլլահ Խամենին ասել է, որ պաշտպանական և հարձակողական արդյունաբերությունների զարգացումը միանգամայն բնական է, քանի դեռ այդ տերությունները չեն զգում Իրան հզորորթյունը, անվտանգությունը չի ապահովվի:

 

Պիտակ