Հունվար 03, 2020 08:30 Asia/Tehran

Լրատվական աղբյուրների հաղորդման համաձայն, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաղդադի միջազգային օդանավակայանն ուրբաթ առավոտյան ենթարկվել է ամերիկյան ուղղաթիռների հրթիռային հարձակմանը:

Ամերիկացի պաշտոնյաները Ռոյթերսի հետ հարցազրույցում խոստովանել են, որ այդ հարձակման թիրախը եղել են երկու անձինք, ովքեր կապված են եղել Իրանի հետ:

Ամերիկյան ԱԹՍ-երը նույնպես կիրակի երեկոյան հարձակում են իրականացրել Իրաքի ալ Ղաեմ քաղաքում գտնվող Ալ Հաշդ ալ Շաբիի 45 և 46-րդ գումարտակների դիրքերի վրա:

Հարձակման պատճառով, զոհվել էր Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի  25 և վիրավորվել՝ 51 անդամ:

Պիտակ