Հունվար 04, 2020 08:10 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի դեսպան. Սուլեյմանիի սպանության պատասխանը լինելու է ռազմական

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչն անդրադառնալով Իրաքում ամերիկացի ահաբեկիչների կողմից գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի սպանությանն, ասել է, որ պատասխանն անշուշտ, կլինի ռազմական:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մաջիդ Թախթ Ռավանչին նշել է.«Գեներալ Սուլեյմանիի սպանությունն ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդի դեմ արված պատերազմական քայլ էր»:

Նա հավելել է. «Նախորդ գիշեր սպանելով գեներալ Սուլայմանիին, ամերիկացիները դրեցին նոր փուլի մեկնարկը, որը համարժեք է Իրանի դեմ պատերազմ հայտարարելուն»:

Պատասխանելով այն հարցին,  արդյոք ԻԻՀ առաջնորդի այն  հայտարարությունը, թե հանցագործներին ծանր վրեժ է սպասվում և հանցագործները հենց ամերիկացիներն են, չի նշանակում, որ Իրանը պատերազմ է հայտարարում ԱՄՆ-ին, Թախթ Ռավանչին ասել է. «Ամերիկացիներն արդեն վաղուց են պատերազմում Իրանի հետ»:

Պիտակ