Հունվար 04, 2020 08:47 Asia/Tehran

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ գեներալ Սուլեյմանիի նահատակության բոլոր հետրևանքների համար պատասխանատու է ԱՄՆ-ի ահաբեկչական ռեժիմը:

Անտոնիո Գութերեշի հետ հեռախոսազրույցում, Զարիֆը նշել է, որ հաշվի առնելով Սուլեյմանի ժողովրդականությունը, և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում նրա դերակատարությունը, նրա սպանության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Վաշինգտոնը:

ՄԱԿ-ի գկխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ի այս քայլը կարող է ավելի սրել տարածաշրջանի լարվածությունը:

Պիտակ