Հունվար 04, 2020 09:17 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ փոխնախարարը, դիմելով ԱՄՆ-ի ու Եվրոպայի բնակիչներին, հայտարարել է. «Մի օր կհասկանաք, թե գեներալ Սուլեյմանին, պարտության մատնելով ԻԼԻՊ-ին, որքան մարդկանց կյանք է փրկել աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում ու Եվրոպայում»:

Սեյեդ Աբբաս Մուսավին, ուրբաթ օրն իր Թվիթերի էջում արած գրառման մեջ անդրադառնալով ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին, գրել է. «Դոնալդ Թրամփի վերընտրվելը կհանգեցնի աղետի»:

Միևնույն ժամանակ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ համապատասխան քայլեր են ձեռնարկվելու՝ ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սուլայմանիի սպանությանը պատասխանելու ուղղությամբ: Խորհուրդը հայտարարել է. «Հանցագործները ժամանակին կստանան իրենց խիստ պատիժը»:

Պիտակ