Հունվար 04, 2020 11:43 Asia/Tehran
  • Իրանի նախագահ. Գեներալ Սուլեյմանիի վառ հիշատակը հավերժ կմնա Իրանի ու աշխարհի ազատախոհ ժողովուրդների սրտերում և երկրի պատմության մեջ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ գեներալ Սուլեյմանիի վառ հիշատակը հավերժ կմնա Իրանի ու աշխարհի ազատախոհ ժողովուրդների սրտերում և երկրի պատմության մեջ

Շաբաթ առավոտյան, Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման նահատակված հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի ընտանիքին և իր ցավակցությունն է  հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ:

Ռոհանին նշել է. «Գեներալ Սուլեյմանիի դերակատարությունն Իրանում տարածաշրջանում, մասնավորապես՝  Իրաքում, Սիրիայում, Եմենում, Լիբանանում և Աֆղանստանում ապահովություն ու անվտանգություն հաստատելու հարցում, չի մոռացվելու»:

Նա հավելել է, որ Իրանի ժողովրդի իրավունք է լուծել գեներալ Սուլեյմանիի արյան վրեժը: Ռոհանու խոսքերով. «Իրանի երիտասարդները հետևում են գեներալ Սուլեյմանի ուղուն և մեր երկրում կան նրա նման  մեծ թվով անհատներ»:

Պիտակ