Հունվար 04, 2020 16:26 Asia/Tehran
  • Ամերիկացիները պետք է սպասեն Իրանի կոշտ վրեժխնդրությանը

Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի փոխհրամանատարն ասել է.«Ամերիկացիները պետք է սպասեն Իրանի կոշտ վրեժխնդրությանը: Իրանն ԱՄՆ-ից վրեժ է լուծելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար:

Բրիգադային գեներալ Ալի Ֆադավին ասել է.«Ամերիկացիները պահանջել են,որ Իրանի իսլամական հանրապետությունը Վաշինգտոնի ոճրագործությանը հավասար վրեժ լուծի նրանցից, բայց նրանք չեն կարող ինչ-որ բան որոշել»:

Գեներալ Ֆադավին ընդգծել է.«Դիմադրության ճակատը պատրաստ է իրագործել կոշտ վրեժխնդրությունը և այդ քայլն անպայման կիրականացվի համապատասխան պահին և լավագույն կերպով»:

Լրատվական աղբյուրների հաղորդման համաձայն, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:

Պիտակ