Հունվար 04, 2020 16:35 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետևանքները

Հունվարի 3ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:

Հարց է առաջանում, թե որո՞նք են այս հանցագործության հետևանքները: Նախ այս հանցագործությունը միասնություն է ստեղծել Իրանի հասարակության մեջ: Իրանի ժողովուրդը Գեներալ Ղասեմ Սուլեյմանին համարում է ազգային և  անկախ քաղաքական գործիչ: Այդ պատճառով ժողովուրդը և  պետական գործիչները միաձայն դատապարտել են Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, այն որակելով որպես «հանցագործություն»:

Երկրորդ հետևանքը այն է, որ այն կմեծացնի  միասնությունը Իրաքի և Իրանի միջև: Ամերիկացիները վերջերս մեծ ջանքեր են գործադրել Իրանի և Իրաքի միջև պառակտում ստեղծելու համար, սակայն իրաքցիների զանգվածային ներկայությունը Սուլեյմանիի և ալ-Մուհանդեսի հուղարկավորության արարողությանը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հանցավորությունը մեծացրել է Թեհրանի և Բաղդադի միասնությունը:

Երրորդ հետևանքը այն է, որ այն մեծացրել է ատելությունն ու զզվանքը Միացյալ Նահանգների նկատմամբ, հատկապես իրաքցիների շրջանում: Նահատակների հուղարկավորույան ժամանակ իրաքցիները միաձայն վանկարկում էին «Մահ Ամերիկային» և պահանջում էին ԱՄՆ-ի զորքերի արտաքսումն Իրաքից:

Չորրորդ հետևանքն այն է, որ այն փոխեց իրանցիների կարծիքը Ամերիկայի վերաբերյալ:ԱՄՆ համալսարանի պրոֆեսոր և իրանցի նշանավոր իրանագետ Երվանդ Աբրահամյանն ասել է:«Իրանցիները մինչ այժմ ԱՄՆ-ին ճանաչում էին, որպես դավադիր պետություն, բայց Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո Միացյալ Նահանգները համարվում է ահաբեկչական կառավարություն, որը  մի նշանավոր մարդ սպանեց և այս հանցագործությունը կատարում են նույնիսկ իրենց սահմաններից դուրս»:

Հինգերորդ հետևանքն այն է, որ ուժեղացրել է դիմադրության առանցքի դիրքերը: Ամերիկացիները փորձում են ցույց տալ, որ նրանց համար մեծ հաղթանակ էր Գեներալ  Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը: Քանի որ սպանեց դիմադրության առանցքի ամենակարևոր հրամանատարներից մեկը: Չնայած գեներալ Ղասեմ Սուլեյմանին Դիմադրության առանցքի կարևորագույն հրամանատարներից մեկն էր և հեղափոխության գերագույն առաջնորդի խոսքերով «Սուլեյմանին դիմադրության միջազգային ղեկավարն էր, սակայն ամերիկացիների սխալն այն է որ նրանք կարծում են, թե դիմադրությունը հենված է մեկ անձի վրա:

Վեցերորդ հետևանքն այն է, որ այս հանցագործությունը կարող է հանգեցնել Իրաքից ամերիկյան զորքերի արտաքսմանը: Իրաքի ինքնիշխանությունը խախտելով, Միացյալ Նահանգները սպանեց գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիին և Ալ Հաշդ ալ-Շաբի խմբի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մուհանդեսին: Իրաքի պաշտոնյաներն ու գործիչները բազմիցս դատապարտել են ԱՄՆ-ի կողմից Իրաքի ինքնիշխանության խախտումը և  որոշ իրաքյան խմբեր ու անձինք նույնպես պաշտոնապես կոչ են արել ամերիկյան զորքերին արտաքսել Իրաքից: Իրաքի բարձրաստիճան հոգևորական Այաթոլլահ Հայերին հայտարարեց, որ Իրաքում ԱՄՆ զորքերի առկայությունը հարամ է:

 

 

 

 

 

 

Պիտակ