Հունվար 04, 2020 18:40 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդը 2019 թվականի մարտի 10-ին նահատակ գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիին պարգևատրել էր Զուլֆաղար շքանաշանով, որը Իրանում ռազմական բարձրագույն պարգևն է։

ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին խոսքն ուղղելով պատվավոր հրամանտարին  ասել է.«Նա անգամներ հայտնվել է թշնամու ագրեսիայի թիրախում: Նա պայքարել է Աստծո Ճանապարհին: Թող Բարձրյալն Աստծո օրհնանքը միշտ նրա հետ լինի և Աստված նրան պարգևի երջանկություն և վերջում նրան արժանացնի նահատակության պսակին, իհարկե ոչ հիմա, Իրանի իսլամական հանրապետությունը դեռ երկար տարիներ գործ ունի նրա հետ»:

2020 թվականի հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ-Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը:

 

 

Պիտակ