Հունվար 04, 2020 18:53 Asia/Tehran
  • Թեհրանցիները հավաքվել են Պաղեստինի հրապարակում՝ հարգելու Գենրալ Սուլեյմանիի հիշատակը

Շաբաթ երեկոյան Իրանի մայրաքաղաք Թեհրանի Պաղեստինի հրապարակում հավաքված իրանցիները սգում էին գեներալ Սուլեյմանիի մահը:

Թեհրանի մեծ թվով բնակիչներ, հավաքվել են հրապարակում, բարձրացրել Իրանի դրոշը և գեներալ Սուլեյմանիի նկարները կրելով հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին:

2020 թվականի հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ-Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը:

 

Պիտակ