Հունվար 05, 2020 17:14 Asia/Tehran
  • Իրանում ԱՄՆ շահերի պաշտպանը՝ Շվեյցարիայի դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն

Իրանի դեմ ԱՄՆ նախագահի թշնամական հայտարարությունների պատճառով, իսլամական հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը Շվեյցարիայի դեսպանին կանչել է ԱԳ նախարարություն և նրան է փոխանցել Թեհրանի բողոքը:

Արձագանքելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության պատճառով ԱՄՆ-ից վրեժ լուծելու Իրանի հայտարարությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուիթերյան էջում գրել է.«Եթե Իրանը փորձի հարձակվել յուրաքանչյուր ամերիկացու կամ ԱՄՆ-ի շահերի վրա, ԱՄՆ-ն կթիրախավորի  Իրանի 52 կետեր, որոնք մարմանավորում են մի քանի տարի առաջ Իրանի կողմից գերեվարված ամերիկացի 52 պատանդներին»:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին կիրակի օրն անդրադառնալով Իրանի մշակութային կենտրոնների վրա հարձակվելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքին, դիմելով Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին, ասել է.«ԱՄՆ նախագահի թշնամական ու սպառնալի հայտարարությունները երբեք ընդունելի չեն և լիովին խախտում են միջազգային օրենքները»:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հավելել է.«Իսլամական հանրապետությունը երբեք չի ընկրկի սպառնալիքների առաջ և կտրականապես պատրաստ է պատասխանել ցանկացած սպառնալիքի կամ իր անվտանգության ու տարածքային ամբողջականության դեմ ուղղված  ցանկացած քայլի»:

Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը հայտարարել է, որ Իրանի բողոքը հնարավորինս շուտ կփոխանցի ԱՄՆ կառավարության պաշտոնյաներին:

Պիտակ