Հունվար 06, 2020 11:18 Asia/Tehran

ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման հրամանատար, նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի դուստրն ասել է.«Հայրս բոլոր բռնակալներից ու թաքֆիրականներից խլել էր հանգիստ քունը: Հաջ Ղասեմ Սուլեյմանիի անունը այսօր էլ սարսափ է առաջացնում սիոնիստների, թաքֆիրականների ու իմպերիալիստների մոտ:

Երկուշաբթի օրը, Թեհրանի համալսարանում իր հոր հոգեհանգստյան արարողության ժամանակ, Զեյնաբ Սուլեյմանին ընդգծելով իսլամի ու Իրանի թշնամիների դեմ պայքարում նահատակվելու իր հոր ցանկությունն ասել է.«Հայրս մեծ զորավար էր և ճշգրտությամբ հաշվարկում էր թշնամու ուժն ու քայլերը ու թշնամու դեմ ամենախիզախ պայքարողն էր»:

Խոսքն ուղղելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, նահատակ Սուլեյմանիի դուստր Զեյնաբ Սուլեյմանին ասել է.«Խաղամոլ Թրամփ, Իրանի ու Իրաքի ժողովուրդների միջև պառակտում սերմանելու քո սատանայական մտադրությունը, երկու մեծ մոջահեդների արյունը հեղելու սխալ ստրատեգիայով, ավելի ամրապնդեց այս ժողովուրդների պատմական կապը և հավետ ատելություն առաջացրեց ԱՄՆ-ի նկատմամբ»:

Պիտակ