Հունվար 06, 2020 17:31 Asia/Tehran
  •  Ատրպատականի թեմական խորհրդի ղեկավար. ԱՄՆ-ը կտեսնի իր չարագործության արդյունքը

Ատրպատականի թեմական խորհրդի ղեկավարը հայտարարել է. «ԱՄՆ-ը կտեսնի իր չարագործության արդյունքը»:

Արձագանքելով կիրակի օրը ԱՄՆ-ի իրականացրած ահաբեկչությանը, Ռուբիկ Ջանանեն այսօր հայտարարել է. «ԱՄՆ-ի այս քայլը վախկոտ, արատավոր ու նվաստացուցիչ էր և ցույց տվեց համաշխարհային իմպերիալիզմի իրական էությունը»:

Նշելով, որ ԱՄՆ-ի հանցագործությունից հետո իրանցիների համախմբավածությունն ու միասնությունն ավելի է ամրապնդվել, նա հավելել է. «Մուսուլման թե քրիստոնյա, տարբերություն  չկա: Մենք բոլորս ապրում ենք այս երկրում  և ունենք նույն ճակատագիրը: Մենք ինքներս ենք ընտրել այս համակարգը և հարգում ենք մեր ընտրությունը»:

Պիտակ