Հունվար 06, 2020 18:36 Asia/Tehran
  • Իրանի ԶՈւ ԳՇ պետ. Մենք կոշտ վրեժ ենք լուծելու ԱՄՆ-ից

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին երկուշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուելյմանիի սպանությանը:

Նա նշել է. «Իրանը կորոշի, թե երբ, որտեղ և ինչպես արձագանքել ամերիկացիների հանցագործությանը»:

Գեներալ Բաղերին Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը բնութգրել է որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանում մեծ իրադարձությունների սկիզբ: Նա հավելել է, որ Իրանը , Ռուսատանը և բոլոր ազատ ու անկախ երկրները, պետք է կանգնեն ԱՄՆ-ի դեմ և թույլ չտան, որպեսզի նման դեպքերը կրկնվեն:

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հեռախոսազրույցի ժամանակ Իրանի ժողովրդին, կառավարությանը և զինված ուժերին ցավակցություն է հայտնել գեներալ Սուլեյմանիի նահատակության առիթով: Նա նշել է. «Սուլեյմանին ազգային հերոս է և շատ կարևոր դերակատարություն է ունեցել Սիրիայում ու Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում»:

Պիտակ