Իրանի ժողովուրդը վերջին հրաժեշտն է տվել նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիին իր ծննդավայրում
https://parstoday.ir/hy/news/iran-i115367-Իրանի_ժողովուրդը_վերջին_հրաժեշտն_է_տվել_նահատակ_գեներալ_Ղասեմ_Սուլեյմանիին_իր_ծննդավայրում
Այսօր առավոտյան Իրանի ժողովուրդը վերջին հրաժեշտն է տվել նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիին իր ծծնդավայր Քերմանում:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունվար 07, 2020 07:14 Asia/Tehran

Այսօր առավոտյան Իրանի ժողովուրդը վերջին հրաժեշտն է տվել նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիին իր ծծնդավայր Քերմանում:

Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հետ վերջին հրաժեշտի արարողություններ են կայացել Իրաքում և Իրանի Ահվազ, Մաշհադ, Թեհրան և Ղոմ քաղաքներում: Այսօր առավոտյան նրա աճյունը փոխադրվել է նրա ծննդավայր՝ Քերման:

Նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի կտակի համաձայն, նրա աճյունն ամփոփվելու է Քերմանի քաղաքի գերեզմանատան նահատակների բաժնում:

Երկուշաբթի օրը, Թեհրանում շուրջ յոթ միլիոն իրանցիներ մասնակցել են նահատակ Սուլեյմանիի հետ վերջին հրաժեշտի միջոցառմանը: