Հունվար 08, 2020 17:24 Asia/Tehran

Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների Միջին Ասիայի ու Կովկասի բաժնի գլխավոր տնօրենի և Հայերեն Ռադիոժամի տնօրենի ու աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ  Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը ցավակցություն հայտնելով ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ ասել է.«Գեներալ Սուլեյմանիի նահատակությունը գալիք սերունդների համար բացեց նոր՝ լուսավոր ճանապարհ»:

 

 

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսյանը շնորհավորելով Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով և ցավակցություն հայտնելով  ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ ասել է.«Նահատակները յուրաքանչյուր հասարակության ազնիվ ու  նվիրված  անդամներն են, որոնք ցույց են տալիս գալիք սերունդների ճանապարհը»:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը  ողջունելով հյուրերին  և կարևորելով լրատվամիջոցների դերն ասել է.«Հեռուստատեսությունում և ռադիոկայանում աշխատելը պատասխանատու գործ է և բարեբախտաբար  Հայերեն Ռադիոժամի տնօրենությունն ու աշխատակիցները կարողացել են լավագույնս  կատարել իրենց ուսերին դրված  ծանր պարտականությունն ու պատվավոր առաքելությունը»:

Տ.Սեպուհ արք.Սարգսյանը խորը ցավ հայտնելով գեներալ Սուլեյմանիի նահատակվելու կապակցությամբ նշել է.- «Գեներալ Սուլեյմանին շատ հետաքրքիր ու արժեքավոր տեսակետներ ու հայացքներ ուներ»:

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը հավելել է.«Այս օրերին Իրանը սգի մեջ է։ Նահատակվել է նրա   ազնիվ ու նվիրված զավակը՝ գեներալ Ղասեմ Սուլեյմանին:Հուսով եմ, հայերեն ռադիոժամը իր ունկնդիրներին ցույց կտա  այն ճանապարհը, որով անցել են երկրի նահատակները: Ճանապարհ, որը ցույց է տալիս ճշմարտությունը գալիք սերունդներին:»:

«Ինչպես որ դարեր անց Ս. Վարդանն ու նրա արժեքները կարևոր են հայերի համար ,  նահատակ Սուլեյմանին էլ պարծանք  է իրանցիների համար և համարվում է լուսավոր մարդ: Միլիոնավոր մարդկանց ներկայությունը նրա հուղարկավորությանը, ցույց տվեց, որ գեներալի ճանապարհն  ու նպատակներն արդար ու ճշմարիտ են եղել»,ասել է Սրբազան հայրը: 

Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների Միջին Ասիայի ու Կովկասի բաժնի գլխավոր տնօրեն՝ Բորհան Հեշմաթին  շնորհավորելով Ս. Հիսուս Քրիստոսը ծննդյան տոնի կապակցությամբ ասել է.«Բարձր եմ գնահատում Սրբազանի տեղեկացվածությունը մեր բաժնի աշխատանքների վերաբերյալ: Դա նշանակում է, որ մենք կարողացել ենք մեր ունկնդիրների հետ ամուր կապ հաստատել և որոշակիորեն կատարել մեր առաքելությունն ու պարտականությունները»:

Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների Հայերեն Ռադիոժամի տնօրեն Ալիռեզա Հասանյանը շնորհավորելով Ամանորի և Ս. Ծննդյան տոների կապակցությամբ և  առողջություն մաղթելով Սրբազան հորը , ասել է.«Հայերեն ռադիոժամի աշխատակիցները փորձում են հետևելով «արագություն, ճշգրտություն և հավաստիություն» սկզբունքին, նաև սերտորեն համագործակցել Իրանի հայկական թեմերի հետ: Ուստի յուրաքանչյուր առաջարկություն այս համագործակցության վերաբերյալ, ընդունվում է սիրով»:

Հանդիպման ավարտին, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդն առողջություն և հաջողություն է մաղթել Իրանի ռադոիհեռուստատեսության   բոլոր աշխատակիցներին և աղոթել նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հոգու խաղաղության համար: 

 

 

Պիտակ