Հունվար 16, 2020 17:04 Asia/Tehran
  • Զարիֆ.«ՀԳՀԾ-ի ապագան կախված է ոչ թե Իրանից, այլ երեք եվրոպական երկրներից»

Անդրադառնալով միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում եվրոպական երկրների թերացումներին ու խոստմնազանցությանը, Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ապագան կախված է ոչ թե Իրանից, այլ երեք եվրոպական երկրներից»

Զարիֆը չորեքշաբթի օրը թվիթերյան իր էջում գրել է.«ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի հարձակմանը երեք եվրոպական երկրների պատասխանը եղել է Իրանում ներդրումների ու առևտրի դադարեցումը և իրանական նավթը բոյկոտելը»:

Քննադատելով եվրոպական երկրներին ՀԳՀԾ-ի հետ կապված ԱՄՆ-ի կործանարար քաղաքականություններին հետևելու համար, Զարիֆն ընդգծել է.«Ցավալի է, որ աշխարհի խոշորագույն տնտեսության տեր երկիրն ԱՄՆ-ի բռնության ներքո, ոտնահարել է իր պարտավորությունները»:

Երեքշաբթի օրը, Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան հայտարարեցին միջուկային գործարքում վեճերի լուծման «ձգանի մեխանիզմի» ակտիվացման մասին, ինչը կարող է հանգեցնել Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնմանը: 

 

 

Պիտակ