Հունվար 22, 2020 16:49 Asia/Tehran
  • Զարիֆը քննադատել է ՀԳՀԾ-ի նկատմամբ եվրոպական եռյակի մոտեցումը

Իրանի ԱԳ նախարարը քննադատել է ՀԳՀԾ-ի նկատմամբ եվրոպական եռյակի մոտեցումը, որը ազդված է ԱՄՆ-ի վարած քաղաքականություններից:

Արձագանքելով Շվեյցարիայի Դավոս քաղաքում  ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը թվիթերյան իր էջում գրել է.«Անցած շաբաթ, երբ եվրոպական եռյակը վաճառեց այն ամենն ինչ մնացել էր ՀԳՀԾ-ից, որպեսզի կանխի Թրամփի կողմից  սակագների սահմանումը, նրանց զգուշացրեցինք, որ այդ քայլն ավելի ագահ կդարձնեն Թրամփին»:

Զարիֆը հավելել է.«Եվրոպացիների՝ իրենց պատիվը վաճառելուց և իրավական ու օրինական նորմերը կորցնելուց հետո, մեկ այլ սպառնալիք հնչեցվեց սակագների վերաբերյալ»:

«Ավելի լավ է Եվրամիությունն իր հզորությունը ցույց տա»,ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը:

Թրամփը եվրոպական եռյակին սպառնացել էր, որ եթե ՀԳՀԾ-ի հարցով չհետևեն Վաշինգտոնին, ապա   25 տոկոս սակագին կսահմանի եվրոպական մեքենաների ներկրման համար: 

Այդ սպառնալիքից հետո, եվրոպական եռյակն ակտիվացրել է ձգանի մեխանիզմը, ինչը կարող է հանգեցնել ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցների վերականգնմանը: 

 

Պիտակ