Մարտ 04, 2020 16:15 Asia/Tehran
  • Իրանը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի անհիմն հայտարարության կապակցությամբ

Վիեննայում տեղակայված Միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը հակազդելով ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցին ասել է, որ Իրանը փորձում է կանխել ՄԱԳԱՏԷ-ում սխալ պատկերացումների ձևավորումը:

Երեքշաբաթի օրը ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը գործակալության դիտորդներինթ ույլ չի տվել մուտք գործել միջուկային երեք օբյեկտներ և չի համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ: 

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակեպություններում Իրանի դեսպան Քազեմ Ղարիբաբադին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ դժբախտաբար, ԱՄՆ-ը և Իսրայելի ռեժիմը, ևս մեկ անգամ  ճնշում գործադրելով ՄԱԳԱՏԷ-ի վրա, փորձում են խոչընդոտել գործակալության և Իրանի միջև ակտիվ և կառուցողական համագործակցությանը:

Ղարիբաբադին հավելել է, որ  Իրանը փորձում է կանխել ՄԱԳԱՏԷ-ում  սխալ պատկերացումների ձևավորումը, որոնք հիմնված են լրտեսական գործակալությունների կեղծ տեղեկությունների վրա:

Նա նշել է, որ եթե երկրները համապատասխան քայլեր չձեռնարկեն  լրտեսական գործակալությունների կեղծ տեղեկատվության դեմ, նրանց ազգային ինքնիշխանությունը կվնասվի:

Պիտակ