Մարտ 08, 2020 16:21 Asia/Tehran
  • Իրանն ընդգծում է  մարդու իրավունքների մասին բանաձևերը ժողովուրդների  դեմ  որպես գործիք օգտագործելու դեմ պայքարի անհրաժեշտությունը

Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցած երկրների դեսպանների ու ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի միջազգային հարցերով տեղակալ Մաջիդ Թաֆրեշին պահանջել է պայքարել մարդու իրավունքների մասին բանաձևերը ժողովուրդների նկատմամբ որպես գործիք օգտագործելու դեմ։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Մաջիդ Թաֆրեշին, որ մարդու իրավունքների 4-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով գտնվում է Ժնևում, հանդիպում ու բանակցություն է ունեցել նիստին մասնակից երկրների, այդ թվում՝ Անգոլայի, Չիլիի, Տոգոյի, Նիդերլանդների, Բելգիայի ու Չեխիայի մշտական ներկայացուցիչների ու դեսպանների հետ։

Հանդիպումների ընթացքում, Թաֆրեշին մտքեր է փոխանակել դատաիրավական  ոլորտում համագործակցությունների ընդլայնման,  մարդու իրավունքների բանաձևերը որպես գործիք շահարկելու դեմ պայքարի,  մարդու իրավունքների ներկա դիրքի փոփոխման անհրաժեշտության, միակողմանի պատժամիջոցների դատապարտման ու դրանք որպես մարդու իրավունքների համակարգված խախտումների խորհրդանիշներից մեկը ճանաչելու և մարդկության դեմ իրականացվող ոճրագործության հետ կապված հարցերի շուրջ:

 

Պիտակ