Ապրիլ 15, 2020 17:32 Asia/Tehran
  • Իրանի ՊՆ․«Իրանի բանակն աշխարհի ամենապատրաստված  բանակներից է»

Շնորհավորելով Իսլամական հանրապետության բանակի օրվա կապակցությամբ, Իրանի պաշտպանության նախարարն ասել է․ «Այսօր սարքավորումների, կադրերի, մարզման և նախագծումների առումով, Իրանի բանակն աշխարհի ամենապատրաստված բանակներից մեկն է»։

Իրանի իսլամական հանրապետության բանակի անձնակազմի հերոսություններն ու սխրագործությունները մեծարելու նպատակով,  Իրանում Ֆարվարդին ամսի 29-ն՝ ապրիլի 17-ը հռչակվել է Բանակի օր։

Չորեքշաբթի օրը, նշելով,որ Իրանի բանակն իր մարտական պատրաստվածությունն ապացուցել է անցած 41 տարիների ընթացքում, Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարար՝ բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հավելել է․ «Իրանի բանակն ըմբռնելով թշնամու սպռնալիքն ու  նենգ մտադրությունը և ճիշտ ընկալելով տարածաշրջանային ու համաշխարհային իրադարձությունները, պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»։

Գեներալ Հաթամին հստակեցրել է․ «Իրանի բանակը վճռականորեն թշնամուն հասկացրել է, որ եթե դիմի ագրեսիայի, ջախջախիչ պատասխան կստանա»։

Պիտակ