Ապրիլ 17, 2020 18:21 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ. «Բանակը Իրանի ժողովրդի ապավենն ու հպարտությունն է»

Իրանի բանակի գլխավոր հրամանատարին հղած ուղերձում զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է.«Բանակը իրանցիների ապավենն ու պարծանքն է: Բանակը մեծ ներուժ է կորոնավիրուսի դեմ ազգային պայքարում վնասները կառավարելու և մահացու վիրուսը մեկուսացնելու համար»:

ԻԻՀ-ի բանակի օրվա առիթով հղած ուղերձում գեներալ Մոհամմեդ Բաղերին հավելել է.«Իրանի սրբազան համակարգի համար պաշտպանական ու կանխարգելիչ կարողություններ ստեղծելու կատարելագործման ընթացքում բանակի փայլուն դերակատարությունը խոսում է իմաստնության վրա հիմնված ջիհադի մասին, որին ընկերակցում է համոզումն, հավատը Բարձրյալի նկատմամբ և պաշտպանական հարթակի դժվարին ու անհնարին տիրույթներում ներս մտնելու քաջությունը»:

Գեներալ Բաղերին ասել է.«Ցամաքային, ծովային ու օդային ոլորտներում բանակի շլացուցիչ ձեռքբերումները և տարաբնույթ ու դժվար առաքելություններ ընդունող մասնագետ ու հավատացյալ մարդուժի դաստիարակումը խոսում է ԻԻՀ-ի բանակի կարողությունների մասին»:

Պիտակ