Իրանի Գերագույն առաջնորդի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
Ուսոցիչների օրվա կապակցությամբ շնորհավորելով Իրանի բոլոր ուսուցիչներին, դասախոսներին և կրոնագիտական կենտրոնների դասատուներին, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ ուսուցիչները մեծ գործ են կատարում իսլամական ու հեղափոխական արժեքների հիման վրա մանուկների և պատանիների ընդունակությունները զարգացնելու ուղղությամբ, նպատակ ունենալով ստեղծել կրոնական արդար և նպատակասաց հասարակություն:
Մայիսի մեկին՝ իրանցի րոնագետ, փիլիսոփա և գրող Մորթեզա Մոթահարիի նահատակության օրը, Իրանում նշվում է Ուսոցիչների օրը:
Ուրբաթ օրը հրապարակված ուղերձում, Այաթոլլահ Խամենեին նշել է, որ իսլամական համակարգը նպատակ ունի ստեղծել կրոնական արդար և նպատակասլաց մի հասարակություն: Նա հավելել է. «Իսլամական Իրանում սովորում է և մանուկը և պատանին և երիտասարդը, որպեսզի իրենց ընդունակություններն ու ներուժը ծառայեցնեն ազգային վեհ արժեքներին, այսինքն՝ իսլամական ու հեղափոխական արժեքներին»:
Նա հավելել է. «Այս կենսական կրթությունը և նրա իրացումը համարվում է մեծ ջիհադ, որի առաջնորդներն են ուսուցիչները»:
ԻԻՀ առաջնորդը նշել է. «Մեր մատաղ սերունդն Ասռտծու կամոք տվել է փայլուն օրինակներ, որը այսօրվա նյութական աշխարհում դժվար է գտնել»: