Մայիս 02, 2020 11:39 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերի. Իրանը պատրաստ է կիսվել կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձով

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է կիսվել կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձով:

Շաբաթ օրը Իրաքի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Օմանի, Քաթարի, Քուվեյթի, Սիրիայի և Լիբանանի պաշտպանության նախարարներին և ԶՈՒ ԳՇ պետերին ուղղված առանձին հաղորդագրություններում, գեներալ-մայոր Մուհամմադ Բագերին նշել է, որ Իրանն արդյունավետ պայքար է մղում կորոնավիրուսի դեմ, հավելելով. «Իրանի զինված ուժերը պատրաստ են կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց փորձը կիսել  բարեկամ և հարևան երկրների հետ»:

Նշելով, որ եթե կորոնավիրուսի դեմ պատշաճ պայքար չտարվի, այն կարող է շարունակել տարածվել ու խլել կյանքեր, Բաղերին հավելել է. «Վիրուսի դեմ Իրանի արդյունավետ պայքարի փորձը կարող է օգնել այլ իսլամական և բարեկամ երկրներին»:

Պիտակ