Տեսանյութ: Ավտոմեքենաների կինոթատրոն Թեհրանում
Մայիս 05, 2020 13:04 Asia/Tehran
Անդրադառնալով «Ավտոմեքենայի կինոթատրոնի» հաջող անցկացմանը Թեհրանի քաղաքապետն ասել է.«Ավտոմեքենաների մեջ նստած կինոսրահում կինո դիտելը բացառիկ երևույթ է»:
Հրապարակելով մի նորություն Փիրուզ Հանաչին իր ինստագրամի էջում գրել է.«Օնլայն համերգների անցկացումից հետո Թեհրանի քաղաքապետարանի մշակությաին նախաձեռնություններից մեկը ավտոմեքենաների կինոթատրոնի բացումն էր»:
Հանաչին հավելել է.«Բարեբախտաբար ավտոմեքենայում նստած կինո դիտելը ողջունվեց թեհրանցիների կողմից»:
Ավտոմեքենաների կինոթատրոնը Թեհրանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է, անցկացվում է կորոնա վիրուսի համավարակի պայմաններում, այնպես որ քաղաքացիները իրենց ավտոմեքենաների մեջ նստած կինո են դիտում: